Կյանքի նշաններ լուսնի վրա

Գիտնականենրը հայտնաբերել են լուսնի վրակյանքի նշաններ:

1018926
Կյանքի նշաններ լուսնի վրա

Գիտնականենրը հայտնաբերել են լուսնի վրակյանքի նշաններ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգթոն նահանգի համալսարանի աստղակենսաբանները հանգել են այն եզրակացության, որ Լուսնի վրա կարող էր կյանք գոյություն ունենալ:

Գիտնականները համոզված են, որ եղած տվյալները բավարար են վստահությամբ ասելու, որ երկնային մարմնի վրա միլիարդավոր տարիներ առաջ առկա էին բարենպաստ պայմաններ:

Մասնագետների խոսքով՝ երբ ավելի քան 4 միլիարդ տարի առաջ Երկրի արբանյակը ստեղծվել է բեկորներից, նրա ընդերքից ժայթքել են մեծ ծավալով վառվող գազեր, ներառյալ ջրի գոլորշիներ: Հավանաբար, ապագազացման գործընթացը բերել է երկնային մարմնի մակերեւույթին ջրամբարների առաջացման եւ ստեղծել է խիտ մթնոլորտ:

Լուսնի վրա այսպիսի պայմանները գոյություն են ունեցել 3,5 մլրդ տարի առաջ, հրաբխային մեծ ակտիվության ժամանակ:

Եզրակացությունները հիմնված են սպեկտրոգրական դիտարկումների արդյունքների վրա, որոնք 2009-2010 թվականներին անցկացվել են Chandrayaan-1 եւ LCROSS ուղեծրային զոնդով, որոնք ցույց են տվել, որ լուսնապարի եւ ռեգոլիտի մեջ ջրի մոլեկուլներ կան: Երկնային մարմնի մակերեւույթին հանդիպում են նաեւ սառույցի մեծ ծավալներ (մոտ միլիարդ տոննա), որոնք խառնարանների հատակին են: Ապացույցներ կան նաեւ, որ ջուր կա արբանյալի պատմուճանում:

Հետազոտողների կարծիքով՝ կենսաբանական մոլեկուլները, որոնք դարձել են հիպոթետիկ կենդանի օգանիզմների (ինչպիսին են բակտերիաները) հիմքը, Լուսին են տարվել գիսաստղերի եւ աստերոիդների միջոցով կամ կարող էին Երկրից ընկնել, որը նույնպես ինտենսիվ երկնաքարային ռմբակոծման է ենթարկվել:



Այս թեմայով լուրեր