Ռմբային հարձակում Փեշավեր քաղաքում

Պակիստանի Փեշավեր քաղաքում, Ավամի ազգային կուսակցության միթինգի ժամանակ մահապարտ հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով 12 մարդ է մահացել:

Ռմբային հարձակում Փեշավեր քաղաքում

Պակիստանի Փեշավեր քաղաքում, Ավամի ազգային կուսակցության միթինգի ժամանակ մահապարտ հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով 12 մարդ է մահացել:

Միջադեպի հետեւանքով կա նաեւ 35 վիրավոր:

Մահացածների թվում է նաեւ պատգամավորի թեկնածու Հարուն Բիլուրը:

Փեշավերի ոստիկանությունը հայտարարել է, որ Բիլուրը ընտրողների հետ հանդիպման ժամանակ մահապարտն գործի է դրել իր վրա պայթուցիկ սարքը:

Վիրավորների թվում է նաեւ Բիլուրի որդին:

Հարձակումը ստանձնող չի եղել:

Բիլուրի հայր Բեշիր Ահմետ Բիլուրը Պակիստանում 2012-ին կայացած կուսակցության ժողովի ժամանակ կրկին մահապարտ հարձակման հետեւանքով էր մահացել, որը ստանձնել էր Պակիստանի Թալիբանը:



Այս թեմայով լուրեր