Լաս Վեգասում հարձակման զոհերի թիվը 59-ի է հասել

Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է։

Լաս Վեգասում հարձակման զոհերի թիվը 59-ի է հասել

Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվն հասել է 59-ի, 527 մարդ էլ վիրավոր է։ 

«Սա դեռ վերջնական թիվը չէ, այն կարող է ավելի մեծ լինել»,- ասել է շերիֆը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ հաղորդվում էր 58 զոհի եւ 515 վիրավորի մասին։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։

Հանցագործությունը կատարելուց հետո, մինչեւ ոստիկանների ժամանելը Սթիվենն ինքնասպան էր եղել։ Ոստիկանները 23 միավոր հրազեն են գտել Mandalay Bay հյուրանոցում եւ 19 միավոր էլ՝ Փեդոքի տանը։



Այս թեմայով լուրեր