Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների եզրափակիչն է

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին

605809
Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների եզրափակիչն է

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: Երկրի ընտրական համակարգը բավականն բարդ է, եւ դրանից գլուխ հանելու համար CNN Politics-ը նախագահի ընտրության վերաբերյալ որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացրել:

Այսպես, օրինակ, ձայների ավելի քան 40%-ը թեկնածուներին տրվում են դեռեւս ընտրությունների օրվանից առաջ: Որոշ նահանգներում թույլատրվում է ավելի վաղ քվեարկել, կարելի է նաեւ միտքը փոխել եւ նորից քվեարկել: Ընտրություններն անցկացվում են երեքշաբթի՝ աշխատանքային օր, եւ սա նույնպես բացատրություն ունի: Ժամանակին ԱՄՆ-ն ֆերմերների երկիր էր, որոնք կիրակի օրերին եկեղեցի էին գնում, իսկ չորեքշաբթի՝ առեւտուր անում: Այդպիսով, երեքշաբթի նշանակված ընտրությունները ֆերմերներին ժամանակ էին տալիս՝ ընտրատեղամաս հասնելու եւ տուն վերադառնալու համար:

Ինչո՞ւ նոյեմբեր: Որպեսզի մարդիկ կարողանային քվեարկել աշնանային բերքահավաքից անմիջապես հետո, բայց մինչ ձմռան վրա հասնելը, երբ ինչ-որ տեղ հասնելն ավելի բարդ է: ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի իրավունք ունի նախագահ դառնալ: Նրա 35 տարին պետք է լրացած լինի, եւ նա պետք է ԱՄՆ-ում բնակվի 14 տարվա ընթացքում:



Այս թեմայով լուրեր