Հրադադարի խախտման մեջ Համասին է մեղավոր տեսել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Իսրայել եւ Պաղեստինի խմբերի միջեւ հասած 72 ժամվա հրադադարի խախտման մեջ մեղավոր է տեսել՝ Համասին, հայտնելով, որ Իսրայելօ զինվորին ՙանհապաղ եւ առանց նախապայման՚ ազատ պետք է արձակել։

76947
Հրադադարի խախտման մեջ Համասին է մեղավոր տեսել


Միավորված ազգերի գլխավոր քարտուղար Բանը, կատարած գրավոր հայտարարությունում ասում է, որ Գազայում երեկ առավոտյան ուժի մեջ անցած հրադադարը խախտել է Համսը, որը ՙամենահզոր՚ կերպ դատապարտում է եւ տեղի ունեցած զարգացումների առջեւ ՙշոկ է ապրել եւ խորին հուստահատություն ապրել՚։


Բանը հայտնել է, որ չկա անաչառ որեւէ մարմին տարածքում որպեսզի իմանանք թե ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն վերջին զեկուցների համաձայն, հրադադարի սկսելուց հետո երկու Իսրայելի զինվոր է սպանվել եւ մեկը առեւանգվել, ինչն էլ հրադադարի պարզ խախտում է։
Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կատարած գրավոր հայտարարությունում հայտնում է, որ ԱՄՆ, երկու Իսրայելի զինվորի սպանությունը եւ մեկ զինվորի առեւանգումը դատապարտում է ամենախիստ կերպ։


-ՙՍա, մի քանի օր շարունակ քննարկումների արդյունքում ձեռքբերված հրադադարի եւ ԱՄՆ ու ՄԱԿ-ին տրված երաշխավորումների խախտում է՚, - ասվում է՝ Քերրի հայտարարությունում։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր